ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Դեպի Եվրոպա Հայաստանի ռևերանսները կեղծ են, Փաշինյանը մյուս ղեկավարների նման ի վերջո հանգրվանելու է ՌԴ-ում, ուկրաինական պատերազմի ավարտից հետո ամեն ինչ վերադառնալու է նույն փուլին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հանրային-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին` Սահակյանը նկատեց, որ Հայաստանը թուրքերին չջղայնացնելու, «էշին չոշ» չասելու քաղաքականություն է վարում, Ֆրանսիան Հայաստանից շատ է պաշտպանում հայկական շահը, իշխանությունը բռնել է ամեն ինչ զիջելու ճանապարհը։
Խոսելով ներքաղաքական և իշխանափոխության համար տարվող պայքարից՝ Սահակյանը նշեց, որ քայլերը պետք է դիտարկել 2026 թվականի ընտրություններով, բոլորը փորձում են դիրքավորվել․ «2021 թվականից հետո ամայացել է քաղաքական դաշտը, մոխիրներ են մնացել, ոմանք ուզում են Սրբազանի միջոցով մոխրից վեր հառնել, ոմանք էլ Սրբազանին ուզում են հեռացնել, որ պայքարն իրենք առաջնորդեն, ամո՛թ է, ձեր մերկությունը երևում է»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ