Իրավիճակը բարդ է, Ադրբեջանը կհարձակվի, եթե ստանա Թուրքիայի հրահանգը, ու լինեն այլ նպաստող գործոններ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Փարիզում Փաշինյանի և Մակրոնի հետ հանդիպման մասին սուղ տեղեկատվություն եղավ, մինչդեռ Ֆրանսիան Հայաստանի համար առանձնահատուկ դեր ու նշանակություն ունեցող երկիր է։ Կարևոր է Ֆրանսիայի վարչապետի հետ հանդիպումը, քանի որ նա Ֆրանսիայի քաղաքականության հնաբնակներից է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ 

«Ֆրանսիայի համար մարտահրավեր է Թուրքիայի ու Ադրբեջանի ուժեղացումը տարածաշրջանում։ Պատահական չէ նաև ՄԱԿ-ում Մակրոնի հայտարարությունը, որ Հայաստանը Ադրբեջանի նկրտումների ներքո է գտնվում, դա ասվում է Էրդողան-Փաշինյան, Բայրամով-Բլինքեն-Միրզոյան հանդիպումից առաջ։ Սա նշանակում է, որ տեղի ունեցող պրոցեսներում Ֆրանսիայի համար կան առնվազն մտահոգիչ ու դժգոհություն հարուցող հանգամանքներ»,- ընդգծեց Բադալյանը։ 

Անդրադառնալով Հայաստան- Ադրբեջան հարաբերություններին, քաղաքական վերլուծաբանը նկատեց, որ իրավիճակը բարդ է, Ադրբեջանը միշտ պատրաստ է հարձակման, եթե լինի Թուրքիայի հավանությունը կամ հրահանգը և այլ նպաստող գործոններ։ «Ադրբեջանը պատրաստվում է, հարմար իրավիճակում ռազմական գործողություններով՝ այս կամ այլ բևեռի սցենարին համահունչ, ստանալ իր ուզածը։ Նա որոշող չէ, ուժեղներն են որոշում՝ ինչ քայլի նա դիմի»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ