ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր դիրքերն է ամրացնում՝ պատրաստակամություն հայտնելով խոսել Ապրիլյան պատերազմի մասին։ Նա չի ցանկանում դառնալ դրա գլխավոր պատասխանատուն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ ընդգծելով, որ նախկին նախագահը փորձում է ակնարկել, որ Քառօրյա պատերազմի պատճառը միայն իր կառավարումը չէր, ու դա համակարգային ձախողում էր։
Բադալյանը կարծում է, որ Սարգսյանն ակնարկում է, թե իր ձեռքերն ազատ են, և կհակադարձի իր դեմ հնչող մեղադրանքներին։
«Նա լավ է հասկանում, որ Քառօրյան իր դեմ էին օգտագործում հենց իշխող համակարգի թևերը, և հիմա այդ թևերին ակնարկ ու ազդակ կա, որ այժմ ինքն իշխանություն պահելու խնդիր չունի և կարող է ասել բաներ, որոնք ի ցույց կդնեն այլոց պատասխանատվությունն այդ գործընթացում»,- նկատել է քաղաքական մեկնաբանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։