ՌԴ դեսպանատունը կոչ է անում Իրանում գտնվող իր քաղաքացիներին պահպանել անվտանգության միջոցները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 10, 24News

սս

Իրանում ՌԴ դեսպանատունը, հաշվի առնելով իրավիճակի սրումը՝ պայմանավորված Իսրայելից իրանական տարբեր օբյեկտների ուղղությամբ պատասխան հարվածի հավանականությունը՝ կոչ է անում Իրանում գտնվող իր քաղաքացիներին խստորեն պահպանել անվտանգության միջոցները և մշտապես հետևել ՌԴ դեսպանության կողմից հրապարակվող տեղեկատվությանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը հրթիռային հարված էր հասցրել Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի առաջնորդների, Հեզբոլլահի և ԻՀՊԿ հրամանատարներից մեկի մահվան: Իրանը պնդում է, որ խոցել է մի քանի ռազմաբազաներ՝ ոչնչացնելով տասնյակ Ֆ-35-ներ։ Պաշտոնական Թել Ավիվը հերքում է դա։ 
Իսրայելի ներկայացուցիչները հայտարարել են, որ հարվածն անպատասխան չեն թողնի։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը նախազգուշացրել է, որ Իրանի դեմ պատասխան հարձակումը կլինի մահացու, ճշգրիտ և անսպասելի։


 

 --00—ՍՊ