ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
«Իրանը ձգտում է խաղաղության, այլ ոչ՝ պատերազմի», - հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Կատարի Էմիրի հետ բանակցություններից հետո, հաղորդում է Al Jazeera-ն:
Հիշեցնենք՝ New York Times-ն էլ ավելի վաղ գրել էր՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը դեմ է եղել Իսրայելին հրթիռային հարված հասցնելուն։ Ըստ ամերիկյան պարբերականի, Իսլամական հեղափոխության պահապաններն են կարողացել համոզել Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հավանություն տալ իրենց ծրագրերին:
--00—ՍՊ