ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Հայաստանի ռազմավարական և խոցելի մարզում՝ Սյունիքում, Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող ծրագրերի կեսից ավելին ֆինանսավորվում է Ֆրանսիայի կողմից։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին՝ կից հրապարակելով լուսանկար։
«Հայաստանում Ֆրանսիան իր ռեսուրսները դնում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են»,- գրել է նա։
--00—ՅՄ