Երևանում 26-ամյա աղջիկը բենզինով լցված տարայով մտել է խանութ և սպառնացել, որ կայրի նախկին ընկերոջը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

photo_2024-10-13_14-36-43

Հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սայաթ-Նովա պողոտա 40/1 հասցեում գործող «88» սուպերմարկետում մի աղջիկ սպառնում է խանութը հրկիզել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել  ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը և ոստիկանության  Մարաշի   բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանը։

Տեղում պարզվել է, որ նշված սուպերմարկետի անվտանգության աշխատակից, Երևանի բնակիչ 28-ամյա Հերբերտ Դ․-ի նախկին ընկերուհին, Երևանի բնակիչ 26-ամյա Սոնա Ե․-ն իր ձեռքին եղած բենզինով լցված տարայով մտել է սուպերմարկետ, տևական ժամանակ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, նաև խաթարել խանութի բնականոն աշխատանքը՝ սպառնալով այրել Հերբերտ Դ․-ին և խանութը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ