Ալիկ Գյունաշյանը՝ երկրաշարժի, աղջկան կորցնելու ու հասարակության անտարբերության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

24News-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է ժողովրդական ու քաղաքային ֆոլկի վարպետ կատարող, ՀՀ վաստակավոր արտիստ Ալիկ Գյունաշյանը։ «88-ի երկրաշարժից՝ աղջկաս կորցնելուց հետո, որոշել էի այլևս չերգել, բայց Լենինականի կոմկուսի քարտուղարն ինձ կանչեց ու ասաց, որ հիմա առավել քան երբևէ ժողովրդին պետք է քո երգը», - հիշում է Ալիկ Գյունաշյանն ու հավելում. «Երևան տեղափոխվեցի երեխաներիս համար, նրանց կրթություն էր պետք»։ 

Խոսելով հասարակության անտարբերության ու եթերում տիրող իրավիճակի մասին, Գյունաշյանը նկատում է.  «Էսօրվա հասարակությունն ի՞նչ, ձեռքերը բարձրացնի, պարի ուրախ լինի, մնացածը` ա՜հ...»․  

Հաղորդման ընթացքում խոսել ենք նաև այլ երկրում ապրելու ցանկության, համերգ-երեկոներ կազմակերպելու դժվարությունների ու գումար վաստակելու մասին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ասատուր Ասլանյան

--00—ԼՀ