«Վճռական ենք Թուրքիային անվտանգ դուրս բերելու տարածաշրջանը ավերած ճգնաժամային փոթորիկից»․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

դդ

Հոկտեմբերի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարվել էր կառավարության նիստ։

Նիստի ընթացքում Էրդողանն անդրադարձել է Իսրայելի վերջին հարձակումներին և նշել. «Մենք ամեն առիթով հայտարարել ենք, որ Իսրայելը կանգ չի առնի Գազայում և աչք կդնի տարածաշրջանի այլ երկրների վրա։ Այս նախազգուշացումների պատճառով մենք ենթարկվեցինք անարդար քննադատության մեր որոշ ընկերների և մեր երկրի ներսում գտնվող որոշակի շրջանակների կողմից: Մեզ մեղադրում էին մտադրություններ կարդալու և ճգնաժամը ուռճացնելու մեջ»։

Ի հավելում խոսքերի՝ նա նշել է, որ Իսրայելի կողմից Լիբանանի դեմ ձեռնարկած վերջին հարձակումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան արդարացված են Թուրքիայի մտահոգությունները։

Թուրքիայի նախագահի նշմամբ, Լիբանանում տեղկայված ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղության ուժերին հարձակվելու և սպառնալու Իսրայելի հանդգնությունը բավական է խնդրի լրջությունն ապացուցելու համար:

«ՄԱԿ-ի կերպարը, որը նույնիսկ չի կարող պաշտպանել սեփական անձնակազմին, ամոթալի և մտահոգիչ է միջազգային համակարգի համար։ Մենք վճռական ենք Թուրքիային անվտանգ դուրս բերելու այս ճգնաժամային փոթորիկից, որն ավերել է մեր ողջ տարածաշրջանը»,-շեշտել է Էրդողանը։
 

Աղբյուրը՝ Ermenihaber
 

--00—ՍՊ