Գեղարքունիքում գայլերը մտել են գյուղ և հոշոտել բնակչին պատկանող 100-ից ավելի մայրացու ոչխարներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

տ.pn

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում Վարդենիս խոշորացված համայնքի Շատվան բնակավայրի բնակիչ Մանվել Հակոբյանը, մտնելով իրենց պատկանող անասնագոմ, հայտնաբերում է իրեն պատկանող մոտ 100-ից ավելի մայրացու ոչխարներին և գառներին՝ սատկած:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Հակոբյանը դեպքի մասին ահազանգում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, տեղեկացնում է Շատվանի վարչական ղեկավարին և ոստիկանության Վարդենիսի բաժնին:
 
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Մ. Հակոբյանն ասում էր.
 
«Սովորության համաձայն ամեն առավոտ էս ժամին մտնում եմ գոմ, որպեսզի զբաղվեմ գառների խնամքով՝ արածեցնել, կեր տալ, ու ճիշտն ասած մտքովս չէր անցնի, որ հնարավոր է՝ գայլերի կողմից նման սպանդ իրականացվեր: Սա 1 կամ 2 գայլի բան չի, վարկ ենք վերցրել ու զբաղվում էինք էս գործով ու հիմա չգիտենք՝ ում դիմենք: 200-ից ավելի մայրացու ոչխարներ ու գառներ կան, 100-ից ավելիին հոշոտել են, մի քանիսն էլ վիրավոր են. էդ վիրավորները հաստատ չեն ապրի:

Երևի նման բան անգամ երազում չէի տեսնի: Ուզում եմ հավատալ, որ Գեղարքունիքի մարզպետարանը, ինչի չէ՝ նաև Կառավարությունը օգնության ձեռք կմեկնեն. մեր ընտանիքի ապրուստի միջոցն էր սա, չհաշված հազիվ ծերը ծերին հասցնում, վարկերն էինք փակում. հիմա բանկը գոնե մի 2 տարով վարկերը սառեցնեն, մինչև տեսնեմ՝ գլխիս ինչ է գալիս»:  

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ