2024 թվականի 9 ամիսներին ՀՀ բանկերի հիմնական ցուցանիշներն աճել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

93a1bed7d85b3cd4516182c7c2909f12

Ընթացիկ տարվա 9 ամիսներին  ՀՀ բանկերն արձանագրել են հիմնական ցուցանիշների աճ։ Այս մասին հայտնում է Հայաստանի բանկերի միության հանրային կապերի ծառայությունը։

Համակարգի ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 260 մլրդ դրամով (17․6%-ով)՝ կազմելով 1․739 մլրդ դրամ։ Ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 959 մլրդ դրամով (10.4%-ով)՝ կազմելով 10․144 մլրդ դրամ։

Հաշվետու ժամանակահատվածում վարկային ներդրումներն ավելացել են շուրջ 727 մլրդ դրամով (14․5%-ով)՝ կազմելով 5․758 մլրդ դրամ։ Հաճախորդների նկատմամբ պարտավորություններն ավելացել են շուրջ 398 մլրդ դրամով (7․2%-ով)՝ կազմելով 5․914 մլրդ դրամ։

2024 թվականի 9 ամիսների ընթացքում բանկային համակարգն ապահովել է շուրջ 268 մլրդ դրամի շահույթ։

--00—ՅՄ