Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

photo_2024-10-17_18-28-09

Հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այցի շրջանակներում նախատեսվում է Բայրամովի մասնակցությունը և ելույթը «3+3» ձևաչափով հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։

Այցի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։

--00—ՅՄ