ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանում «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում հույս է հայտնել, որ այդ ձևաչափով հաջորդ հանդիպումներին ներկա կլինի նաև Վրաստանը, իսկ հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում։ Այս մասին հայտնում է «Լուրեր»-ը։
«Հուսով ենք, որ Թուրքիայում կայանալիք հանդիպումների հաջորդ փուլից հետո այդ հանդիպումները կշարունակվեն Բաքվում և Երևանում»,- նշել է Աբդոլլահիանը:
ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպումը, նրա խոսքով, ցույց է տալիս, որ Իրանը ակտիվ է տարածաշրջանում և ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասի զարգացումներին։
«Այս հանդիպմանն ընդգծվել է աշխարհաքաղաքականությունը չփոխելու հարցը։ Բաքվում Ալիևի հետ իմ հանդիպմանը նրանք հայտարարեցին, որ չեն ձգտում փոխել սահմանները, իսկ այժմ էլ Իրանի կողմից միջանցք է սահմանվել»,- ընդգծել է նախարարը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ