ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Երևանին և Բաքվին առաջարկել են օգտագործել «3+3» հարթակը խաղաղության պայմանագրի նախագծի վրա աշխատանքը ավարտելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը Ստամբուլում տարածաշրջանային պլատֆորմի հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հիշեցրել է այն նախապատրաստական աշխատանքները և հիմքերը, որոնք նախապատրաստվել են Հայաստանի և Ադրբեջանի կողմից Ռուսաստանի միջնորդությամբ։ Այդ պայմանագրերը վերաբերում են ինչպես հաղորդակցությունների ապաշրջափակմանը, այնպես էլ սահմանի սահմանազատմանը։
--00—ԼՀ