ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 3, 24News
Ես աշխատելու եմ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ՝ դրանք բավարար վիճակի բերելու համար։ Այս մասին ասել է ՌԴ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը։
«Ես եկել եմ, որպեսզի այս անհանգիստ ժամանակահատվածում փորձեմ իմ ջանքերը ներդնել և կարգավորել հայ-ռուսական հարաբերությունները, բերել այն վիճակին, որը մեզ համար բավարար կլինի», - ասել է նա ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինի հետ հանդիպմանը:
--00—ԼՀ