Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանն ու Հայկ Խլոյանը եզրափակիչում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22 , 24News

մ.j

Այսօր Ալբանիայի Տիրանա քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի Մ23 տարեկանների Աշխարհի առաջնությունը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Խաչատրյանը (72 կգ) 9-0 հաշվով հաղթեց շվեդ մրցակցին և դուրս եկավ ԱԱ-ի եզրափակիչ։

Հայկ Խլոյանը (97 կգ) կիսաեզրափակիչում հաղթեց ռուսաստանցի մարզիկին և ևս դուրս եկավ եզրափակիչ։

Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) սփոփիչ գոտեմարտ կանցկացնեն։

--00—ԼՀ