Ո՞վ չգիտի, որ ՔՊ-ում իրար են ուտում, Փաշինյանը բոլորի համար «поводок» ունի՝ ի դեմս քրեական գործերի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Ընդդիմության ներկայությունը Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի քննարկման ժամանակ անիմաստ էր, հարցերը, որոնք հնարավոր էին ուղղել զեկուցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ներկայացվել էին նախօրեին տեղի ունեցած ԱԺ արտաքին հարաբերությունների նիստի ժամանակ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

 Ըստ Գրիգորյանի, պառլամենտական ընդդիմությունը խորհրդարան բերված փաստաթուղթը գնահատում է իբրև «ՔՊ փաստաթուղթ», որը պետք է «վավերացնի բացառապես ՔՊ-ն»։ Խոսելով խորհրդարանի ներսում առկա մթնոլորտի մասին՝ պատգամավորը նկատում է, որ իշխող ՔՊ-ի ներսում կան բազմաթիվ խմբեր, որոնք «իրար են ուտում», իսկ Նիկոլ Փաշինյանը բոլորի համար «поводок» ունի՝ ի դեմս հարուցված քրեական գործերի։ «Բա ձեր կարծիքով ՔՊ-ականների մեծ մասն ինչու՞ չեկան ԱԺ ուժայինների հետ քննարկման ժամանակ։ Որովհետև նրանց, նրանց հարազատների վրա կան կոռուպցիոն գործերով քրեական վարույթներ, չուզեցին ավելորդ աչքի ընկնել», - նկատեց նա։

 Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ