ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23 , 24News
ԵՄ դիտորդները ՀՀ տարածքում են գտնվում, մենք շնորհակալ ենք ԵՄ դիտորդներին, այն երկրներին, որոնք այդ առաքելությանն այստեղ գործուղել են։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և հույս հայտնեց, որ դիտորդները մինչև «Խաղաղության պայմանագրի» կնքումը կլինեն ՀՀ-ում։
Սիմոնյանը նշեց, որ ՀՀ-ն հակված է լիակատար խաղաղության։
«Երբ Բաքուն խոսում է ռևանշիզմից, ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչ իրենք հիմա անում են։ Դա կոնկրետ մի ուղղությամբ մեզանից ճանապարհ ուզելն է, ՀՀ-ին բան պարտադրելը»,- ասաց խորհրդարանի խոսնակը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ