Հոկտեմբերի 21-ից 27-ը ՆԳՆ ՓԾ-ում գրանցվել է 427 դեպք, որից 142-ը՝ արտակարգ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

նգն.jp

Հոկտեմբերի 21-ից 27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 427 դեպք, որից 142-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

Մասնավորապես՝ հրդեհի՝ 58, քարաթափման, երկրաշարժի, որոնողափրկարարական, դիակի հայտնաբերման, զինամթերքի հայտնաբերման, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 1-ական, փլուզման, մերկասառույցի, վայրի կենդանիների հարձակման՝ 2-ական, թունավորման՝ 12, օձի նկատման՝ 15, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 61, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 158, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 21, հրդեհի կեղծ կանչի՝ 33, 33 այլ դեպքեր:

--00—ԼՀ