ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Korrespondent.net-ը, հղում անելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաներին, գրում է, որ կորոնավիրուսի տարածման դեմ սահմանափակող քայլերի՝ ուժի մեջ մտնելուց հետո Ֆրանսիայում աճել են ներընտանեկան բռնության դեպքերը:
Ըստ աղբյուրի՝ Ֆրանսիայում վերջին շաբաթվա ընթացքում աճել է ընտանեկան այնպիսի վեճերի թիվը, որի ժամանակ հարկ է եղել իրավապահների միջամտությունը: Որպես պատճառ նշվում է մարդկանց տեղաշարժման սահմանափակումը:
Նշենք, որ մարտի 17-ից Ֆրանսիայում 2 շաբաթով փակվել են սրճարանները, ռեստորանները, կինոթատրոններն ու ոչ մթերային խանութները:
Ժամը 13:00-ի տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը հասել է 29 567-ի, մահացել է 1696 մարդ, ապաքինվել է 4948 մարդ:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել է կես միլիոնը, որից 24143-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է ավելի քան 127 285 մարդ։