Եթե Վրաստանի իշխանություններից լրացուցիչ առաջարկներ լինեն, կդիտարկենք. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

լա.j

«Եթե Վրաստանի իշխանությունները հանդես գան շփումների առաջարկներով, Ռուսաստանը կքննարկի դրանք»․ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Եթե մեր վրացի հարևանների կողմից շփումների վերաբերյալ լրացուցիչ առաջարկներ լինեն, իհարկե, մենք դրանք կդիտարկենք։ Մենք երբեք շփումներից չենք խուսափել»,-ասել է Լավրովը Քուվեյթի ԱԳ նախարար Աբդուլլահ ալ Յահյայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

--00—ԼՀ