Սասու’ն Միքայելյան, Վազգեն Սարգսյանի գերեզմանին ի՞նչ ես ասելու, ԵԿՄ-ն դարձել է ՔՊ-ի պահակակետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Փաշինյանը եկել էր Ազգային ժողով 2025 թվականի պետական բյուջեի քննարկմանը՝ ասելու, թե ինչքան ուրախ է, որ հարստացել է, «ախռանիկները» և թանկարժեք մեքենաներն իր առօրյայի մասն են կազմում, իսկ դուք, որ թշվառ եք, իր հարստանալն իբրև աչքի փուշ մի ընդունեք: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Պատգամավորը անդրադարձավ նաև ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի դեմ այսօր չենք կարող կռվել, դրա համար կողմ է սահմանազատմանը: «Սասուն Միքայելյանը կարողանում է ի լուր աշխարհի ասել, որ վախկոտ ենք, չենք կարող կռվել, եթե դուք եք ղեկավարը, էլ ի՞նչ սպասենք: ԵԿՄ-ն դարձել է Նիկոլի աթոռը պահող պահակակետ, երբ գնում եք Վազգեն Սարգսյանի շիրիմին, ի՞նչ եք ասում՝ ոնց բարեհաջող երկիրը ծախեցի՞ք»:

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ