Վրաստանյան հետընտրական զարգացումները մտահոգիչ են. Բորել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Screenshot-2024-10-30-101408

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն արձագանքում է հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին՝ «խիստ մտահոգիչ» անվանելով «ընտրություններից հետո վրաստանյան զարգացումները»։

Բորելի խոսքով, «միջազգային դիտորդները խախտումներ են նկատել ինչպես նախընտրական քարոզարշավի ընթացքում, այնպես էլ ընտրությունների օրը, նրանք ընտրություններն ազատ ու արդար չեն համարում»:

«Պահանջում ենք թափանցիկ հետաքննություն։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և համապատասխան մարմինները պետք է հետաքննեն դիտորդների արձանագրած խախտումները, ընտրողների ճնշումներն ու ահաբեկումները, որոնք ազդում են գործընթացի նկատմամբ հասարակության վստահության վրա։ Այդ խախտումները պետք է արագ վերանան»,- ասված է Բորելի հայտարարության մեջ։

Նրա խոսքերով, Վրաստանը, որպես ԵՄ անդամակցության թեկնածու երկիր, «պետք է ցույց տա իր հավատարմությունը եվրոպական արժեքներին՝ սկսած ընտրական գործընթացի լիակատար թափանցիկությունից: Ազնիվ ընտրությունները և օրենքի գերակայության պաշտպանությունը ժողովրդավարության հիմնաքարն են և անբաժանելիությունը: ԵՄ անդամակցության ճանապարհի մի մասն ու հիմքը»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ