ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
Մերձավոր Արևելքում իրավիճակը իրավիճակը հասել է ծայրաստիճան վտանգավոր մակարդակի։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը։
Նրա խոսքով՝ դա վերաբերում է և՛ տարածաշրջանին, և՛ տարածաշրջանից դուրս տարածքներին։
Բորելն ընդգծել է, որ աջակցում է Լիբանանի իշխանությունների կոչին՝ «անհապաղ կիրառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևն ի լրումն Գազայի հատվածում խիստ անհրաժեշտ հրադադարի՝ լայնածավալ պատերազմի հնարավոր ռիսկից խուսափելու համար»:
--00—ՅՄ