Արարատյան փողոցում հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 8-ը ճանապարհաշինարարական աշխատանքներ կլինեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

97333015_2860932740622504_2816097660988030976_n.thumb_

Արարատյան փողոցում հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 8-ը իրականացվելու են ճանապարհաշինարարական աշխատանքներ: Այս մասին հայտարարություն են տարածել Երևանի քաղաքապետարանից:

«Արարատյան փողոցում գտնվող էստակադայի երթևեկելի մասի դեֆորմացիոն կարերի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 8-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն տեղամաս առ տեղամաս իրականացվելու են ճանապարհաշինարարական աշխատանքներ:

Այդ ընթացքում էստակադան շարունակելու է մնալ երթևեկելի»,- ասված է հայտարարության մեջ:

--00—ՅՄ