Փաշինյանը նախարարի թեկնածու չի առաջադրել, կուսակցությունն է ներկայացրել, վարչությունը որոշել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Ժողովրդավար լինելու թոզ փչելու անհրաժեշտություն չունենք, արդարադատության նախարարի թեկնածուին վարչությունն է ընտրել։ Փաշինյանի լիազորությունն է նախարար նշանակելը, բայց նա ցանկանում էր լսել կուսակցության, վարչության կարծիքը, տեսնել թեկնածուներին։ 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Անդրադառնալով իր թեկնածության մասին լուրերին, պատգամավորը նկատեց, որ ինքնաբացարկ է հայտնել, համարում է, ԱԺ-ում նույնպես կարևոր գործունեություն է իրականացնում։

«Ուրախ եմ, որ Սրբուհի Գալյանի թեկնածությունն է հաստատվել, նա շատ արդյունավետ կաշխատի, ապօրինի ծագում ունեցող գույքի օրենքը ընդունելուց հետո նրան հաջողվել է պրոֆեսիոնալ թիմ ձևավորել, բազմաթիվ հայցեր են ուղարկվել դատարան, մի մասով կան դատական ակտեր»,- ընդգծեց Ջուլհակյանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ