Վալենսիայում ջրհեղեղի պատճառով դասերը չեղարկվել են, երթևեկության սահմանափակումներ են մտցվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

photo_2024-11-04_14-51-19

Իսպանիայի Վալենսիայի Ինքնավար Համայնքի իշխանությունները ջրհեղեղների հետևանքների պատճառով չեղյալ են հայտարարել պարապմունքները տարածաշրջանի մայրաքաղաքի դպրոցներում, ինչպես նաև մտցրել են տրանսպորտի երթևեկության լուրջ սահմանափակումներ՝ կոչ անելով հնարավորինս աշխատել հեռավար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով քաղաքապետարանին ու արտակարգ օգնության ծառայությանը։

Ինքնավար համայնքում դեռևս մասնակիորեն պահպանվում է եղանակային վտանգի պատճառով նախազգուշացումը։ Այսպես, բնակչությանը խորհուրդ է տրվել մնալ տանը։ Նաև երկու օրով երկարաձգվել է տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումը Վալենսիա մտնող և այնտեղից դուրս եկող հիմնական ճանապարհների կոլապսի վտանգի պատճառով։ Բնակիչներին խորհուրդ է տրվել աշխատել հեռավար և խուսափել անձնական մեքենաների օգտագործումից։

Արտակարգ օգնության ծառայությունը պարզաբանել է, որ տուժած շրջաններում տեղակայված է մոտ 5000 զինվորական և մոտ 2100 տեխնիկական միջոց: Մասնագետներին հաջողվել է վերականգնել էլեկտրամատակարարման 95 %-ը, սակայն 12 մունիցիպալիտետներում նախկինի նման չկա գազամատակարարում։ Բացի այդ, դեռևս փակ է երթևեկությունը տարածաշրջանի մի շարք ավտոմայրուղիներում։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ