Վալենսիայի նախկին ֆուտբոլիստը զոհվել է փոթորկի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

հհ.j

«Վալենսիայի» ակադեմիայի սան Խոսե Կաստիլյեխոն 28 տարեկանում զոհվել է Իսպանիայում տեղի ունեցած «Դանա» փոթորկի հետևանքով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

— «Վալենսիան» խորապես ցավում է Խոսե Կաստիլյեխոյի մահվան կապակցությամբ, ով դարձել է «Դանայի» զոհը: Կաստիլյեխոն «Վալենսիայի» ակադեմիայի անդամ էր և խաղացել է Վալենսիա համայնքի մի քանի թիմերում, — ասվում է հաղորդագրության մեջ:

«Վալենսիայի» ակադեմիայում գտնվելուց հետո Կաստիլյեխոն հանդես է եկել մի քանի ցածր լիգայի ակումբներում, այդ թվում՝ «Պատեռնա», «Էլդենսե», «Բունյոլ», «Ռոդա», «Տորե Լևանտե» և այլ թիմերում:

ԶԼՄ-ների տվյալներով՝ Վալենսիայի ինքնավար համայնքում փոթորկի և ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ: Իսպանիայի գավաթի և առաջնության մի քանի խաղեր հետաձգվել են։

--00—ԼՀ