Ծեծկռտnւք՝ խաղատանը․ կիզակետում Նվեր Ծառուկյանը, թիկնապահներն ու դերասանուհի Շուշան Երիցյանն են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

image_750x_6729ebd1b3b22

Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Ծաղկաձորի «Կոսմոս» խաղատանը՝ ուղեկցված կրակոցներով, որի կիզակետում եղել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։ 

MediaHub-ին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել այդ միջադեպից։ Մասնավորապես, 2024 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնից ՀՀ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 25-ին կամ 26-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցի 75 հասցեում գտնվող «Կոսմոս» խաղատանը հնչել են կրակոցներ: Կրակոցներին, սակայն, նախորդել է ծեծկռտուք։

Պարզվել է, որ ծեծկռտուքի մասնակիցները եղել են Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը և նրա թիկնապահները։ Մասնավորապես, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Նվեր Գագիկի Ծառուկյանը Շուշանիկ Հովհաննեսի Երիցյանի հետ, որն, ի դեպ, հայտնի մոդել և դերասանուհի է, «Rolls-Royce» մակնիշի 36 D 009AM համարանիշի ավտոմեքենայով իր թիկնապահներ Մյասնիկ Սարգսյանի, Գևորգ Դադիկյանի, Սարգիս Սարգսյանի  և Դավիթ Մադոյանի ուղեկցությամբ, որոնք եղել են «LEXUS LX 570» մակնիշի 08 ON 008 համարանիշի ավտոմեքենայով, գնացել են Ծաղկաձորի «Կոսմոս» խաղատուն, որի VIP սրահում Շուշանիկ Երիցյանը կատարել է խաղադրույքներ: Որոշ ժամանակ անց՝ արդեն լուսադեմին, նշված սրահում վիճաբանություն է առաջացել հիշյալ խաղատան աշխատակիցների և Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև, որը վերածվել է ծեծկռտուքի։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ