«Սա վերջին անգամ լինի, չհամարձակվե’ք ինձ ընդհատել». Էդգար Ղազարանի բարձրախոսն ԱԺ-ում անջատվեց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

ԱԺ-ում  իշխող խմբակցության նախաձեռնությամբ, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ, վիճաբանություն տեղի ունեցավ  Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի և ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջև։

Ղազարյանը իր ելույթում տարբեր քննադատական կարծիքներ հնչեցրեց իշխող կուսակցության, նրանց ղեկավարի, նախկին ընտրությունների մասին։

Ղազարյանը իր ելույթում վերհիշեց 2020թվականին տեղի ունեցածը․

«Այն ժամանակ էլ, որ տեսան քարոզարշավը տապալում են, չեն կարող ունենալ իրենց ցանկալի արդյունքները անհիմն կերպով հայտարարեցին արտակարգ դրություն» ,- ասաց Էդգար Ղազարյանը՝ արժանանալով Վլադիմիր Վարդանյանի դիտողությանը։

«Հուսով եմ, սա ձեր կողմից վերջին համարձակությունն էր իմ ելույթն ընդհատելու»,- դիմելով Վարդանյանին՝ ասաց  Ղազարյանը, քանի որ վերջինս ընդհատել էր իր ելույթը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ