ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
Ազգային ժողովի անվտանության աշխատակիցը, «Հրապարակ» թերթի լրագրող Լուսինե Շահվերդյանի ձեռքերը ոլորելով, արգելել է հարցազրույց իրականացնլ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ:
Լրագրողի խոսքով, հանգիստ հարցազրույց է ընթացել, ընթացքում հարցից խուսափելու համար նախարարը շարժվել է միջանցքով։ Լրագրողը երբ շարունակել է հարցեր տալ նախարարին, անվտանգության աշխատակիցը ընդհատել է հարցազրույցը, ոլորել ձեռքերը, քարշ տալով հեռացրել տարածքից՝ թույլ չտալով լրագրողին իրականացնել իր գործունեությունը։
Արդարադատության նախարարը ներկա է եղել բռնությանը, սակայն թողել, հեռացել է առանց միջամտելու:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ