ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի Ծաղկահովիտի հատուկ պահպանվող տարածքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ծաղկահովիտի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանված Արթիկ-Երևան երթուղին սպասարկող մարդատար «ГАЗель», «Opel» և «Honda» մակնիշի ավտոմեքենաներում։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
--00—ՅՄ