Կասեցվել է «Գառնիանի» հանրային սննդի կետի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

իիի

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառման արդյունքում կասեցվել է «Գառնիանի» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի (Կոտայքի մարզ, գյուղ Գառնի) արտադրական գործունեությունը, հայտնում են ՍԱՏՄ-ից:

 Այն աշխատել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, այն է՝

  • խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, ախտահանվող նյութերով.
  • չի ապահովվել սանհանգույցների բնական և/կամ արհեստական օդափոխությունը,
  • չի եղել հանդերձարան անձնակարզմի համար:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

--00—ԼՀ