Փաշինյանը տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի ղեկավարին գործուղում է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

դ.j

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը գործուղվում է Ռուսաստան:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝

  1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանին 2024 թվականի սեպտեմբերի 25-27-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջև համագործակցության ամրապնդման վերաբերյալ հանդիպումներ և քննարկումներ ունենալու նպատակով:
  2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Պետրոս Մարտիրոսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը:
  3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

--00—ԼՀ