ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, կանցլեր Օլաֆ Շոլցի վարկանիշը շարունակում է ընկնել և կազմում է ընդամենը 14%, իսկ պաշտոնանկ արված ֆինանսների նախարար Քրիստիան Լինդների վարկանիշը բարձրացել է մինչև 5%: Այս մասին են վկայում Bild-ի համար INSA ինստիտուտի հարցումները:
Առաջատարը, ինչպես նախկինում, շարունակում է մնալ Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների ընդդիմադիր դաշինքը՝ 32% վարկանիշով։ Երկրորդ տեղում է աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ 19 տոկոսով։
Կանաչները չորրորդ տեղում են՝ նրանց օգտին քվեարկելու պատրաստ է հարցվածների 11%-ը։ Մեկ այլ կուսակցություն, որը կարող է հաղթահարել խորհրդարան անցնելու 5 տոկոսի շեմը, «Սառա Վագենկնեխտ հանուն բանականության և արդարության միությունն» է՝ նրա վարկանիշը 7 տոկոս է։
--00—ՅՄ