Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի․ առանց ժպ նշանակելու կարելի է շարունակել Գյումրու ղեկավարումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

nikol-phashinyany-ev-qp-gyumru-n307778-1

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր բոլոր մասնագետները ասում են, որ Գյումրիում ստեղծված կառավարման ճգնաժամը հնարավոր չէ հաղթահարել առանց վարչապետի կողմից ժպ նշանակելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Նիկոլ Փաշինյանին իր բոլոր մասնագետների հետ հրավիրում եմ բանավեճի՝ ապացուցելու, որ առանց ժպ նշանակելու կարելի է շարունակել համայնքի ղեկավարումը և իրականացնել արտահերթ ընտրություններ։

Ընդ որում, պատրաստ եմ նաև գրազ գալ, ով պարտվեց, իր թիմը չի մասնակցում ընտրություններին»,- գրել է Առաքելյանը:

--00—ՅՄ