ՀՀ ԱԳՆ–ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև ձեռքբերված հրադադարի համաձայնությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

5

ՀՀ ԱԳՆ–ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև ձեռքբերված հրադադարի համաձայնությունը: Այս մասին այսօր հաղորդագրություն է տարածվել արտաքին գլխավոր գերատեսչության X սոցիալական ցանցում:

Երևանը հույս է հայտնել, որ այս զինադադարը առանցքային քայլ կլինի հումանիտար խնդիրների լուծման եւ ողջ տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար։

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Իսրայելի և Լիբանանի «Հզբոլլահ» շարժման միջև հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ է մտել արդեն։

Միայն Լիբանանի պաշտոնական անվտանգության ուժերն ու բանակն իրավունք կունենան զենք ունենալ կամ զինված ուժեր տեղակայել երկրի հարավում: Ապօրինի զենք - զինամթերքը վերացվելու է։ Լիբանանը պետական անվտանգության ուժեր և բանակ կտեղակայի բոլոր սահմանների, անցակետերի և հարավային տարածաշրջանը երկրի մնացած մասից բաժանող գծի երկայնքով: 

Իսրայելի բանակը հրադադարի հաստատումից հետո կմնա իր դիրքերում։ Համաձայնագրի պայմանների համաձայն՝ Թել Ավիվը 60 օր ունի զորքերը հետ քաշելու համար։ Եթե «Հզբոլլահը» խախտի համաձայնագրի կանոնները, Իսրայելն իրեն վերապահում է այսպես կոչված ինքնապաշտպանության իրավունք: 

 

--00—ԱՊ