ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News
Բեյրութում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Սալեհ ալ Արուրիի սպանությունից հետո Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթին հայտարարել է, որ Իսրայելը փորձում է իրեն ներքաշել պատերազմի մեջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Միկաթիի հայտարարությունը X սոցիալական հարթակում։
«Այս պայթյունն իսրայելական նոր ոճրագործություն է, որը, միանշանակ, նպատակ ունի ներքաշել Լիբանանը ռազմական առճակատման հերթական փուլի մեջ հարավում ամենօրյա հարձակումներից հետո, որոնք հանգեցնում են մեծաթիվ զոհերի և վիրավորների։ Այս պայթյունը հստակ պատասխան է այն ջանքերի, որ մենք գործադրում ենք Գազայում ընթացող պատերազմից Լիբանանը հեռու պահելու համար», - գրել է Միկաթին։
Լիբանանի վարչապետը նաև բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի հարձակումները Լիբանանի տարածքի վրա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ