ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
Լիբանանի հարավում գտնվող մի քանի բնակավայրեր հարվածների են ենթարկվել Իսրայելի բանակի կողմից։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ-ից։
Նշվում է, որ Լիբանանի Ազգային լրատվական գործակալության տվյալներով՝ հարվածներ են հասցվել, մասնավորապես, Այտա էշ Շաաբ, Էդ Դահիրա, Էն Նակուրա և Հուլա ավաններին։ Էդ Դահիրայում գնդակոծությունների զոհ է դարձել չորս մարդ, ևս երկուսը վիրավորվել է։
Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդել է Լիբանանի Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը, Իսրայելի բանակի հարվածների հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս 20-ը՝ վիրավորվել Լիբանանի արևելքում գտնվող Բեքաայի հովտում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ