Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

photo_2024-11-28_10-46-37

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է նոյեմբերի 30-ին: 

Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

Տոնի նախորդ օրը՝ նոյեմբերի 29-ին, ժամը 17։30 երեկոյան ժամերոգության ընթացքում Միածնաէջ Մայր Տաճրում կկատարվի նախատոնակ։ Հընթացս նախատոնակի դուրս կբերվեն Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի մասունքները։

 Նոյեմբերի 30-ին՝ ժամը 11.00-ին, Միածնաէջ Մայր Տաճրում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Սրբազան մասունքը հավատացյալների երկրպագության համար Մայր Տաճարում կմնա մինչև 18։00։

--00—ՅՄ