ՀՀ-ն «պաուզայի» վրա է դրել ՀԱՊԿ-ի հետ աշխատանքը, դա երկրի քաղաքական ղեկավարության դիրքորոշումն է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Հայաստանը «պաուզայի» վրա է դրել ՀԱՊԿ-ի հետ աշխատանքը, դա երկրի քաղաքական ղեկավարության դիրքորոշումն է։ Այս մասին այսօր Ղազախստանում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։

«Ինչպես հայտնի է՝ Հայաստանը «պաուզայի» վրա է դրել ՀԱՊԿ-ի հետ աշխատանքը։ Դա անդրադառնում է ՀՀ քաղաքական ղեկավարության դիրքորոշման վրա։ Սակայն պետք է նշեմ, որ դա ինքնիշխան պետության որոշումն է, որի վրա չի կարող ազդեցություն ունենալ ոչ մի այլ երկիր կամ կազմակերպություն։ Հայաստանի դիրքորոշումը քննարկվել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը, բայց Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը, և հուսով ենք, որ տեսանելի ապագայում այն լիարժեք ​​կվերադառնա ՀԱՊԿ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ