ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Տարածաշրջանում կայունությունը մեծապես կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։
Նա նաև հավելել է, որ «Բաքուն սեփական ուժերն ունի Ղարաբաղում անվտանգությունն ապահովելու համար»։
«Կարծում եմ, որ տարածաշրջանում կայունությունը մեծապես կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներից»,- նշել է նա՝ մեկնաբանելով ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերումն օկուպացված Արցախից։
--00—ԼՀ