ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ երկրում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ապատեղեկատվություն է տարածում, թե իբր Վրաստանը չորս տարով դադարեցնում է եվրաատլանտյան ինտեգրման գործընթացը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։
Հրապարակման համաձայն՝ ըստ էության, Վրաստանի իշխանությունն ընդգծել է, որ խստորեն հետևելու է Ասոցացման համաձայնագրի կատարմանը։
«Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ապատեղեկատվություն է տարածում, թե «Վրաստանը չորս տարով դադարեցնում է եվրատլանտյան ինտեգրման գործընթացը»։ Իրականում, իշխանությունն ընդգծել է, որ խստորեն հետևելու է ասոցացման համաձայնագրի կատարմանը և մինչև 2028 թվականը կկատարի ասոցացման համաձայնագրի 90%-ը», - ասված է հայտարարության մեջ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ