ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը Եվրամիությանն ինտեգրումն է, հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կբախիձեն նոր կառավարության առաջին նիստում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։
«Մեր հիմնական արտաքին քաղաքական առաջնահերթությունը Եվրամիությանն ինտեգրումն է։ Մեր նախընտրական ծրագրի համաձայն՝ մինչև 2028 թվականը մենք պետք է կատարեինք ասոցացման օրակարգով և ազատ առևտրի համաձայնագրով նախատեսված պարտավորությունների ավելի քան 90 տոկոսը, և այդ խոստումը հստակորեն կիրականանա», - ասել է նա։
Կոբախիձեն նաև հույս է հայտնել, որ Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ Վրաստանի հարաբերությունները կվերագործարկվեն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ