ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
Վրաց-ամերիկյան հարաբերությունները, հնարավոր է, լիովին վերագործարկվեն հաջորդ տարվա ընթացքում. ամեն ինչ ամերիկացի գործընկերների ձեռքերում է, հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:
Ամերիկացի սենատոր Ջին Շահինը և կոնգրեսական Մայք Թերները ժամանել են Թբիլիսի և հանդիպումներ են ունենում ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Օգոստոսի 10-ին նրանց հետ հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կոբախիձեի խոսքով՝ սենատոր Շահինի և կոնգրեսական Թերների հետ հանդիպմանն ինքը հայտնել է այն հիասթափությունն ու անհանգստությունը, որ առաջացնում են այսօրվա երկկողմ հարաբերությունները վրացական իշխանությունների մոտ։
Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել է, թե ինչ է ակնկալում Թբիլիսին Վաշինգտոնից առաջիկա տարում։
Կոբախիձեի խոսքով՝ հանդիպմանը նշվել է, որ հարաբերությունների վերագործարկումը հավասարապես համապատասխանում է ինչպես Վրաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի շահերին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00--ԼՀ