Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը լեգիտիմ խորհրդարանական ընտրություններ է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Screenshot_4

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները «մաքուր» են անցել, և իշխանությունները պատրաստ են բոլորին տրամադրել դա հաստատող ապացույցներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։

«Բոլորը պետք է հաշտվեն այն փաստի հետ, որ Վրաստանն անկախ պետություն է, և ընդունված օրենքներն այնտեղ գործում են։ Մենք լիովին բաց ենք բոլորի համար, ովքեր ցանկանում են համոզվել մեր անցկացրած մաքուր ընտրություններում», - ասել է Կոբախիձեն:

Նա նաև նշել է, որ Վրաստանում ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) դիտորդական առաքելության նախնական եզրակացությունն, ընդհանուր առմամբ, դրական է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ