Վարորդները «ստվերային փողից» չեն ուզում զրկվել, մենք շանտաժի չենք տրվելու. փոխքաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Մենք բոլորս գիտենք, որ հանրային տրանսպորտի ոլորտում առկա է որոշակի ստվերային շրջանառություն, որի դեմ հայտարարել ենք անզիջում պայքար։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Գրիգորյանը նշեց, որ պարբերաբար ներկայացվում է, թե ստվերային շրջանառության կրճատմամբ, որքան է ավելացել հանրային տրանսպորտից հավաքագրվող հասույթը։

«Այն գումարը, որն առաջ գնում էր տարբեր գրպաններ, այդ թվում վարորդների,  հիմա վճարվում է»,- ասաց նա։

Ըստ Գրիգորյանի՝ վարորդները դիմում են շանտաժի, որին իրենք չեն տրվելու։

«Վարորդները «ստվերային փողից» չեն ուզում զրկվել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ