ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 25-26-ը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ քաղաք։ Պատվիրակության կազմում է նաև ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտնեց, որ նախատեսում է մասնակցել ԵԱՏՄ գագաթնաժողովին տեսակապով։
--00—ԼՀ