Լևոն ջա’ն, կասե՞ս, քո ընտանիքն ինչքա՞ն փող ունի. խորհրդարանի դահլիճում իրավիճակը լարվեց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Լևոն ջա’ն, կասե՞ս, քո ընտանիքն ինչքա՞ն փող ունի։ Այսօր խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նման հարցադրում կատարեց՝ ուղղված ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին։

«Ես ձեր համարձակությունից եմ ուզում, ընդհանրապես, երբ կոռուպցիայից եք խոսում ու դուք դահլիճում եք, դա մեծ համարձակություն է, և նոր մարտավարությունը, որը որդեգրել եք, բավականին հետաքրքիր ա, բայց երբ կոռուպցիայից ու մարդ սպանելուց են խոսում, էս կտորը պետք է դուրս գա և ձև անի, որ ինքը որևիցե կապ չունի այս քննարկվող թեմայի հետ և ձև անի, որ չի լսում։ Մարդիկ ախր հիշում են այդ ամենի մասին, երեկ չեն եկել ՀՀ, ամենակոռումպացված թեմաների շուրջ մեղադրանքներ ունեցող խմբակցությունն եք», - իր խոսքում ասաց Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

--00—ՅՄ