Արծվաբերդ գյուղում բեռնատար է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News 

աա

Մարտի 28-ին, ժամը 13:46-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ  մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի հանդամասերից մեկում այրվում է «ZIL» մակնիշի բեռնատար ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:36-ին, մարվել՝ 14:45-ին: Այրվել են «ZIL» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և խոտածածկույթ (մոտ 1000 քմ):

--00—ՍՊ